Կազանի «Ակ բարս» մենապայքարային մարզաձեւերի պալատում այսօր Հայաստանի հավաքականից որակավորման փուլում մրցագորգ մտնելու են եւս երեք ըմբիշներ:
60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը պայքարն սկսելու է ամերիկացի Թայլեր Գրաֆի հետ գոտեմարտով, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Կլավյեն է: Վիճակահանությամբ մեկնարկային դժվարին մրցակից է բաժին հասել 96 կգ քաշային Էդգար Ենոքյանին (նկարում): Նա, որ վնասվածքի պատճառով բավականին երկար ժամանակ լիարժեք չէր մարզվում եւ չէր մասնակցում միջազգային մրցումների, սկզբունքային մարտ պիտի ունենա ադրբեջանցի Հաջի Շարիպովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ