Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստը կարճ տեւեց:
Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարան էր ներկայացրել միջնորդություն, համաձայն որի՝ միջնորդել էր, որպեսզի դատակոչի ցուցակում որպես վկա հարցաքննվի բժիշկ Արման Հակոբյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ նշված չէ ինչ հարցերի շուրջ եւ ինչ կարգավիճակով պետք է հրավիրել Արման Հակոբյանին, սակայն բավարարեց միջնորդությունը՝ գտնելով, որ տուժողներից մի քանիսն են տեղափոխել Վահե Ավետյանին եւ հնարավոր է՝ շփում ունեցած լինեն Արման Հակոբյանի հետ, որը հնարավոր է տեղեկություններ հայտնի դեպքի հետ կապված: Դ
Դատավորը հակված էր, որ Արման Հակոբյանը հարցաքննվի այսօր, սակայն կարճատեւ ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ նա չի կարող ներկայանալ դատական նիստին:
Ուստի դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 16-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ