«Ամառային սեզոնը սկսվել է, երեխաներին ձրի տանում են հանգստյան գոտիներ: Իսկ թե ինչ են դասավանդում երեխաներին և ինչ է կատարվում այդ ճամբարներում, հարցականի տակ է»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Մարտին Հանքավանի Շողիկ ճամբարից ԱԱԽ են դիմել, թե ճամբարում շուրջ հարյուր անչափահասների պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրել՝ սեռական դաստիարակության քողի ներքո: Այս առիթով դիմում է ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն. արդյունքում նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ գործունեությունը: Ա. Ամարյանը այս առիթով տեղեկացրեց. «Կոնկրետ Շողիկում դա չկա: Մնացած ճամբարները պիտի մտնել ու ստուգել, սակայն դրա համար օրենք է պետք և համապատասխան մասնագետներ: Եթե տասներեք տարեկան երեխաներին տկլոր տղամարդիկ ու կանանց են ցույց տալիս, հասկանալի է, թե այդ ամենը ինչպես է գռեհկացնում»:
Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Արմեն Միքայելյանը Շողիկ ճամբարի դեպքի առիթով ասաց, որ ինքը դիմել է իր ղեկավարությանը, սակայն դեռ պատասխան չկա: Հետո էլ նշեց, թե Ավետարանական եկեղեցին աղանդավոր եկեղեցի չէ, քանի որ հետևում է վարդապետությանը: Ա. Ամարյանը նշեց, որ այժմ Ավետարանական եկեղեցին ղեկավարում է Հարութ Ներսիսյանը: Ա. Ամարյանը տեղեկացրեց, որ տարեկան տասը միլիարդ դոլարի չափ միայն բարեգործության համար են ստանում այդ ընկերությունները:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այդ միջազգային կառույցները կկարողանայի՞ն ՀՀ-ում իրենց գործունեությունը իրականացնել առանց տեղի բարձրաստիճան օղակների հովանավորության բացակայության: Ա. Ամարյանը պատասխանեց. «Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր: Այստեղ խնդիրն այն է, որ այդ գումարների մի մասը հենց նրանց գրպաններն է գնում: Ցանկացած պետական մարմին, որ առնչվում է կրոնական հարցերին, խառնված է այդ գործերում»:
Կարդացեք նաև
Դառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի՝ Բենթլի քշելու հանգամանքին, Ա. Ամարյանը նշեց. «Ինչո՞ւ պիտի աղանդավորը «Մայբախ» քշի, իսկ Կճոյանը պիտի «Բենթլի» չքշի՞: Հենց Կճոյանը պիտի «Բենթլի» քշի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի՝ Բենթլի քշելու հանգամանքին, Ա. Ամարյանը նշեց. «Ինչո՞ւ պիտի աղանդավորը «Մայբախ» քշի, իսկ Կճոյանը պիտի «Բենթլի» չքշի՞: Հենց Կճոյանը պիտի «Բենթլի» քշի»
Եթե շարունակենք այս տրամաբանությամբ, ապա ուրեմն պատկերացնում եք, թե ինչ մեքենա պիտի քշի Կաթողիկոսը? Հետաքրքիր, է պ-ն Ամարյանը իսկապես է ղեկավարվում այդ տրամաբանությամբ, ե մյուսներին հիմարի տեղ է դնում? Բա ուր մնաց արքեպիսկոպոսի արք-համեստությունը, արք-ժուժկալությունը? Թե պ-ն Կճոյանը իրեն պատկերացնումէ եկեղեցական օլիգարխ?
Ես դավանում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և ինձ համար ցավալի է, որ մեր Եկեղեցու բարձրագույն հովիվներից մեկը նման աշխարհիկ թուլություններին է տուրք տալիս, քշելով մի մեքենա, որի արժեքը հարյուր հազարավոր $-է, եթե ոչ ավելին, այն դեպում, որ նրա հազարավոր “գառները” մատնված են սովի ու ցրտի: Թող օրինակ վերցնի նօրընտրյալ Հռոմի Պապից, որը կարգադրեց փոխարինել ավանդային Պապական ճոխ գահը սովորական աթոռով, իրեն նվիրված հին մոդելի “մերսեդես-200″ մակնիշի սովորական մեքենան վաճառել ու փողը նվիրատվությանը տալ, որը ժողովրդի հետ հանդիպումների գնում է ոչ թե թանկարժեք ու հատուկ զրահապատ մեքենայով, այլ մի շատ սովորական ու ոչ թանկարժեք մեքենայով և այլն: Էլ չենք խոսում այն քրիստոնյա նվիրյալների մասին, որոնք սերելով մեծահարուստ ընտանիքից, իրենց ամբողջ ունեցվացքը նվիրել են աղքատներին, բավարարվելով վանականի համեստ խցով ու չոր հացով:
Զարմանալի չե, որ մարդիկ այս ամենը տեսնելով, կորցնում են իրենց հավատքը դեպի Աստված ընդհանրապես, կամ էլ շեղվում են ու դիմում աղանդների կամ նույնիսկ այլ հավատքի: Ես ՉԵՄ ԴԱՏՈՒՄ, միայն համեմատում եմ ու իմ անձնական կարծիքն եմ արտահայտում:
ՀԳ. Եթե պ-ն Կճոյանը բարոյահաճի և փորձի բացատրել, թե որտեղից իրեն բենթլի, երբ ինքը ոչ գործարար է ոչ էլ մեծ ժառանգություն է ստացել, ամենայն հավանականությամբ կասի´”նվիրել” են: Դե դու էլ վաճառի այդ “նվերը” ու գումարը տուր կարիքավորներին!!!
Ես ինքս տարիներ շարունակ և նամանավանդ անցած տարի մասնակցել եմ ”Շողիկ” ճամբարի կազմակերպչական գործերին: Ասեմ, որ ուղղակի չեմ հասկանում Արմեն եղբոր քայլերի իմաստը, հարգելով և շարունակելով աղոթել նրա փրկության համար, միանշանակ նշում ու փաստում եմ, որ սեռական դաստիարակության դասախոսությանը, որ վարում էր ողջ Հայաստանով հայտնի և հարգված Վրեժ Շահրամանյանը , ոչ մի պոռնոգրաֆիկ նյութ չի ցուցադրվել….
Այդ մասին արդեն իսկ հարգելի սեքսապատոլոգը խոսել է: Զարմանալին այն է, որ լրատվամիջոզները, սա դարձրել են ՓՌ-ի նոր նյութ: