Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր Արթուր Պետրոսյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կից դահլիճում էպոսագետի եւ մյուսների գործով դատական նիստն էր:
Աղմուկի պատճառով դուրս եկանք էպոսագետի դատից՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում:
Մեղադրող Վիգեն Միլիտոնյանը ասել էր իր ճառը, միջնորդել պատժաչափի մասին, իսկ ամբաստանյալների հարազատները վատացել էին, փորձում էին մոտենալ ամբաստանյալներին: Պլաստիկ շիշ շպրտվեց դատախազի ուղղությամբ, ինչը կանխվեց դատական կարգադրիչների միջամտությամբ:
Դատական կարգադրիչները ոչ միայն դեղ եւ ջուր էին տալիս ուշագնաց հարազատներին, այլ դուրս էին հանում նիստերի դահլիճից:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Երկիրի»