Թաթարստանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մասնակից 162 երկրներից, այսօրվա դրությամբ, մեդալ նվաճել հաջողվել է միայն 54-ին:
Հայաստանը թիմային հաշվարկում 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով պահպանում է 38-րդ հորիզոնականը: Սակայն մինչեւ ունիվերսիադայի ավարտը մեդալների քանակն ավելանալու իրական սպասելիքներ կան, քանի որ դեռ պայքարի մեջ չի մտել մեր ծանր հրետանին, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը` Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի առաջնորդությամբ: Հայաստանի մեդալների հաշվարկը կարող են բարելավել նաեւ սամբիստները, որոնք հատկապես այս տարի հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում, ինչպես նաեւ շախմատիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ