Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ընտանիքը ձեւափոխման ընթացքի մեջ է

Հուլիս 12,2013 13:55

Այսօր «Ֆորում» ակումբում սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսեցին  ընտանեկան կոնֆլիկտների մասին:

Հոգեբանի խոսքով` եթե կա ընտանիք հասկացությունը, ապա կա նաեւ կոնֆլիկտ:

Իսկ թե ինչու են այսօրվա դրությամբ շատացել ամուսնալուծությունները, ընտանեկան կոնֆլիկտները, Ծատուրյանը գտնում `«Այսօր տրադիցիոն հայ ընտանիքը ձեւափոխման ընթացքի մեջ է: Մեծագույն պատճառներից մեկը ամուսնալուծությունների սոցիալական դաշտի փոփոխության մեջ է»:

Զաքարյանն էլ նշեց, որ հարկավոր է դասակարգել այդ կոնֆլիկտները, այսինքն` հաշվի առնել այն, թե համատեղ կյանքով ապրելուց քանի տարի հետո են առաջացել, այդ կոնֆլիկտները: Ըստ նրա, եթե առաջին կոնֆլիկտները սկսում են ամուսնությունից 2 տարի հետո, ապա վտանգավոր են ամուսնությունից 15-20 տարի հետո առաջացած կոնֆլիկտները, եւ նման իրավիճակների առաջ են կանգնում զույգերը նաեւ 60-70 տարեկան հասակում»:

Ծատուրյանի խոսքով` հաճախ ամուսնալուծվում են այն պատճառներով, երբ օրինակ՝ զույգն ամուսնացել է շատ երիտասարդ տարիքում, տղան դեռ շարունակում է ուշ տուն գալ, ընկերների հետ ժամանակ անցկացնել, իսկ կինը` դեռ ամուսնուց ծաղիկներ է սպասում եւ այլն:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031