Նախախորհրդարանը հուլիսի 12-ին, ժամը 19:30 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք
Հանրահավաքին ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը և Նախախորհրդարանի մյուս անդամները, նաև այլ մտավորականներ ու գործիչներ, որոնք ներկայացնելու են.
1. Հայաստանում ձևավորված ապազգային-նորգաղութային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական պայքարի միջոցով նրանից ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
Կարդացեք նաև
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագիրը,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Նախախորհրդարան