Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում

Հուլիս 12,2013 13:21

Ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել՝ իր բնակության վայրի հարցը լուծելու պահանջով:

2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել ազատամարտիկին: Epress.am-ի հետ զրույցում Սահակյանը պատմել է, որ հանդիպման հաջորդ օրը ՊՆ-ի սոցվարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, և ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչև այդ հարցը լուծվի:

Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն «տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ», սակայն բնակարան չեն տալիս: Մեր զրուցակիցը նշել է, որ 50 հազար դրամ թոշակ է ստանում և չի կարողանում բնակարանի վարձ վճարել:

«35 հազարը տալիս եմ տան վարձ: Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում»,- ասել է Սահակյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և ռոբիկա- շեռժիկա- շաշիկա- ղարաբաղաբարո Հայաստանը: Երբ Ազատամարտիկը, որը իր
    կյանքը վտանգի տակ է դրել այս թափթփուկների թագավորության համար, և դիմացը ստացել այն,՝
    ինչ որ նշված է,՝ ամսական ստանում է Հայաստանը լքած հաջողակ ծրագրավորողի մեկ ժամվա
    աշխատավարձ: Թե ինչպւս են պաշտպանելու Ղարաբաղը նման բարոյական նորմերով,՝ անհասկանալի է: Բայց շուտ թե՛ ուշ, ինչ որ մեկը պատասխան պետք է տա, եթե ոչ երկուսը, կամ
    տասներկուսը:

  2. Tatos says:

    Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031