Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակում հիմա ծառայեն, թե՞ չէ աղջիկները

Հուլիս 12,2013 12:41

Արդի թեմա է դարձել աղջիկների բանակում ծառայել կամ չծառայելու հարցը: Անգամ եվրոպական երկրներում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու ուղղությամբ: Արևելյան երկրներում այն վաղուց արդեն գործուն մեխանիզմ է: Հայաստանում վերջերս շատ է խոսվում կանանց բանակում հնարավոր ծառայության մասին:

Չգիտես ինչու, խոսում են պաշտոնաթող զինվորականները: Խնդիրները շատ են, կողմ և դեմ փաստարկները՝ ևս: Սակայն կցանկանայի վեր կանգնել ներկայացված բոլոր հակափաստարկներից շեշտ դնելով ամենահիմնականի՝ հիգիենայի վրա: Արդյո՞ք մեր բանակը կարող է ապահովել կանանց ու աղջիկների համար հիգիենայի պահպանման նվազագույն պայմանները, եթե ինչպես արդեն երեկ նշեցինք բանակը չի կարողանում ապահովել անձնակազմի ամենօրյա լողանալու կազմակերպումը, իսկ ինչպես գիտենք կանանց հիգիենիկ խնդիրներն անհամեմատ շատ են:

ՀԳ: Չպետք է մոռանալ, որ պատերազմը գեղարվեստական ֆիլմ չէ: Ծառայել բանակում և մարտունակ լինել դրանք տարբեր հասկացություններ են: Կանայք կարող են ծառայել, բայց պատերազմելու ունակ կլինեն նրանցից շատ քչերը: Բացի այդ, հոգեբանական տեսանկյունից էլ կանանց ծառայությունը խնդիրների առջև է կանգնում: Օրինակ՝ կանայք սիրում են ամեն ինչում լինել առաջինը ու տարբերվել, բավական է նրանից որևէ մեկը քայլ առաջ անցնի ընկերուհիներից, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի մյուսների նախանձը ու կխաթարի միասնականությունը, ինչը կարևոր է բանակի ամրապնդման համար: Տղաների մոտ նման նախանձ գոյություն չունի: Հակաֆեմինիստական նպատակներ չունեմ, կանանց նման վարքագիծը օբյեկտիվ է:

 

Աղասի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ազատամարտիկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031