Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, 1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աստղիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն