Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան համարվում է արեւմտյան թիվ 1 ներդրողը Հայաստանում». Անրի Ռենո

Հուլիս 12,2013 11:56

«Ֆրանսիայի Ազգային տոնի առնչությամբ իմաստություն կա, հուլիսի 14-ը նշվում է Ֆրանսիայի Ազգային տոն, այս տարի նրա  224-րդ ամյակն է, այն համախմբման, միավորման տոնն է»,-այսօր Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆրանսիան եւ Հայաստանը» թեմայի շուրջ նշեց Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանի խոսքով  սա մի պատմական կարեւոր պահ է, որով բոլոր ժամանակներում բոլոր քաղաքական գործիչներն անցել են, որպես կանոն՝ տոնի խորհուրդն է բոլոր ֆրանսիացիներին համախմբված տեսնել:  Ազատությունն այն գաղափարն է, որին միտված են բոլորը եւ այն հղկվելու ենթական է:

«Բուն հեղափոխականները առաջնային պլան էին մղել անգիտակցաբար կնոջը, քանի որ հեղափոխության եւ ազատության կերպարը կինն էր: Հայաստանում էլ կանանցից ունեցած ակնկալիքները եւս ավելի բարձր են: Այսօրվա քաղաքացու պատասխանի հանդեպ պատասխանի բացակայությունը խնդիր է, սա նշանակում է, որ նա իր պատասխան ստանալու իրավունքը ունի եւ կգործի»:

Նրա պնդմամբ, Ֆրանսիան համարվում է արեւմտյան թիվ 1 ներդրողը Հայաստանում: Միայն Հայաստանում չէ, որ անհրաժեշտ է բարեփոխումներ անել, դա մի հարց է, որը բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում անհրաժեշտ է, այդ թվում եւ Ֆրանսիայում: Չկա մի տարի, որի ընթացքում չգրանցվեն պետական հանդիպումներ Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտոնյաների միջեւ: Ֆրանսիական ներդրումների մակարդակը բարձր սանդղակի վրա է գտնվում եւ միտում ունի ավելի բարձրանալու: Դեսպանի ցանկությունն է Հայաստանի տարբեր խանութներում տեսնել ավելի շատ ֆրանսիական ապրանքներ եւ մեքենաներ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031