Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող էր լինել անչափահաս աղջկա ինքնասպանության պատճառը

Հուլիս 12,2013 11:52

Հուլիսի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ըստ նախնական վարկածի՝ գյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Մկոյանը ինքնասպանություն է գործել։ Մինչ գյուղացիները, կատարվածից ահաբեկված, փորձում են հասկանալ պատճառները, աղջկա մայրն ասել է, որ ինքն իր երեխային գտել է գետնին ընկած, այլ ոչ թե կախված վիճակում։

Եվ այսպես, ի՞նչ է կատարվել սույն օրը Լուսաղբյուր գյուղում, եւ ի՞նչը կարող էր լինել անչափահաս աղջկա, ըստ նախնական վարկածի, ինքնասպանության պատճառը։ Նշենք, որ աղջկան հայտնաբերել են տան հարակից շինության մեջ։ Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Լուսաղբյուրի ղեկավար Մանվել Խաչատրյանի հետ, քանի որ, մեր տեղեկություններով հենց նա է զանգահարել ոստիկանություն։ «Ընտանիքի սոցիալական վիճակը լավ է, եւ որեւէ լուրջ խնդիր չունեին։ Արմինեն տանը դեպքի օրը եղել է մոր եւ փոքրիկ եղբոր հետ։ Հայրը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է գնացել, իսկ մեծ եղբայրն էլ ծառայում է հայոց բանակում»,- ներկայացրեց գյուղապետը։

Ըստ նրա՝ դեռեւս դժվար է ասել, թե ինչը կարող էր լինել անչափահաս աղջկա ինքնասպանության պատճառը. «Քննություն է ընթանում, եւ ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել, իսկ ընտանիքի անդամներն այս օրերին գտնվում են հոգեկան շատ վատ վիճակում եւ դժվար թե կարողանան որեւէ բան ասել»։

Կատարվածից զարմացած եւ ցնցված է նաեւ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Քոչարյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտուհիներից մեկն էր. «Ես մարզպետարանում էի, եւ հանկարծ ինձ ասացին, որ Արմինեն ինքնասպան է եղել։ Գիտեք, մեր գյուղն այնքան փոքր է, որ մենք ունենք ընդամենը 100 աշակերտ եւ չենք կարող բոլորին չճանաչել։ Այդ երեխայից մենք նման բան չէինք սպասում, քանի որ շատ ուրախ ու կենսախինդ աղջիկ էր։ Նրա մայրը՝ Գոհարը, շատ ուշադիր, շատ հետեւողական է, միշտ ծնողական ժողովներին ներկա էր լինում եւ բավական ուշադիր էր իր դստեր նկատմամբ։ Անհասկանալի էր այս ամենը, եթե այս ամենի պատասխանն ունենայինք, միգուցե մենք էլ հանգստանայինք, բայց, ցավոք, պատասխան չունենք»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031