Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նախորդել ՀՅԴ-ի եւ Տիգրան Սարգսյանի միջեւ «պատերազմին»

Հուլիս 12,2013 11:23

Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանի աշխատակազմից զանգահարել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Դաշնակցության վերահսկողության տակ եւ խնդրել, որ ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները չշոշափեն Տիգրան Սարգսյանի անվան հետ ուղղակի կապ ունեցող օֆշորային հայտնի պատմությունը։ Նշված լրատվամիջոցներն այս ընթացքում բավական հետեւողականորեն եւ անկաշկանդ են լուսաբանել այդ պատմությունը։

Իսկ երբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արել է իր վերջին հայտարարությունը, վարչապետի «համբերության բաժակը լցվել է»։ Հիշեցնենք, Վարդանյանն ասել էր, թե վարչապետի ժամանակավոր հրաժարականը կնպաստի օֆշորային սկանդալի բացահայտմանը։

Տիգրան Սարգսյանը, ըստ մեր տեղեկությունների, խիստ ծանր է տանում օֆշորային այս պատմությունը եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի հնարավորինս քիչ լրատվամիջոցներ խոսեն այդ մասին։ «Երկիր մեդիայի» դեպքում, սակայն, վարչապետը հաջողության չի հասել։ Նրան կտրուկ մերժել են։ Եվ հենց այդտեղ էլ Տիգրան Սարգսյանը հայտարարել է պատերազմի մեկնարկի մասին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031