Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարովի կայանատեղիները անհանգստացնում են վարորդներին

Հուլիս 12,2013 11:12

Կարմիրով գծանշված տարածքներում մեքենաները կայանած վարորդների հետ զրուցելով` հասկացանք, որ նոր կարգը հատկապես անհանգստացնում է տաքսու վարորդներին:

«Շատ դժգոհ ենք: Մենք պետական մուծում ենք անում տաքսի քշելու համար, մի հատ էլ պիտի կայանելու համար վճարե՞նք: Գոնե տաքսիներին վերապահումներ անեն»,- առաջարկում է տաքսու վարորդ Արսեն Ստեփանյանը:

Նա ասում է, որ տաքսին պետք է տեսանելի վայրում կանգնի, որպեսզի հաճախորդներ «հավաքի», իսկ բոլոր «հարմար» վայրերը գծանշված են: «Քաղաքապետարանն էր պայքարում, որ ոչ մեկ չկանգնի, 100 դրամ չվերցնի, հիմա իրենք են ամեն մետրը վճարովի դարձրել»,- դժգոհում է վարորդը:

Անհատական մեքենա ունեցողներն էլ դժգոհում են, որ իրենց շենքի կամ գրասենյակի մոտ մեքենան կանգնեցնելու համար ստիպված են վճարել: Քիչ չեն նաև նոր կարգին անտեղյակ քաղաքացիները: Նրանցի մեկը նշեց, որ այժմ, երբ մեզանից տեղեկացավ կարգի մասին, չի բողոքում: «Չգիտեմ մյուսները ոնց, բայց ինձ չի խանգարում»,- ասաց նա:

Ռոբերտ Ավանեսյանը, ով նույնպես տաքսի է քշում, վրդովված նշեց, որ «տանեն, գնդակահարեն էլ, պիտի աշխատենք, բա ի՞նչ անենք»: Նա նաև դժգոհեց, որ չի էլ պատկերացնում, թե ինչպես է sms-ների ձևով գումարը մուծելու:

Մեր զրուցակիցներից ոչ ոք դեռ գումար չէր մուծել: Նրանց խոսքերով, դեռ հստակ չգիտեն էլ, թե ինչպես է կազմակերպվելու գործընթացը: Սակայն քաղաքապետարանից նրանց կողմնորոշվելու ժամանակ տրվել է. «Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և նաև կայանատեղիները տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը` քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որևէ տույժ կամ տուգանք չի գանձվելու»:

Կարմիրով գծանշված հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների վերահսկողությունը կիրականացվի նաև շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով:

Նշենք նաև, որ տվյալ տարածքներում տեղադրված ցուցանակների վրա գրված են նոր կանոնները: Գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Հինգ րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վարորդները պետք է վճարեն 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ և մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:

Անի ՌԱՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայացք» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031