Ազատամարտիկները հուլիսի 17-ին հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Իսկ այսօր նրանք, հնարավոր է, հավաքվեն Ազատության հրապարակում՝ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից. «Ազգային պատգամավորների հետ հանդիպումներից լուրջ լուծումներ չեն եղել, ամեն դեպքում նկատվում է, որ խնդրով շահագրգռված մարդիկ կան, որոնք ուզում են ինչ-որ բան անել, բայց դե մենք երեխա չենք ու ամեն ինչ լավ հասկանում ենք։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում