Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմրուկը Թբիլիսիում է

Հուլիս 12,2013 10:54

Ամռան այս ընթացքում շատ հայաստանցիներ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել հարեւան Վրաստանում, որտեղ, ինչպես հայտարարվում էր դեռ մեկ ամիս առաջ, կարմրուկի համաճարակ կա։ Վերջին օրերին, սակայն, կարծիք է տարածվել, թե իրականում ոչ մի համաճարակ էլ գոյություն չունի եւ որ կարմրուկի առումով չափազանցված պատկեր է ներկայացվում՝ զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան նվազեցնելու համար, որպեսզի մարդիկ մնան եւ օգտվեն հայաստանյան հանգստավայրերից։ Երեկ խնդրի մասին զրուցեցինք Վրաստանի՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Կամկրելիձեի հետ։

Պարոն Կամկրելիձե, անցած ամսվա սկզբին Հայաստանում տեղեկություն տարածվեց, որ Վրաստանում կարմրուկի համաճարակ կա։ Նշվում էր, որ ձեր ղեկավարած կենտրոնի տվյալների համաձայն՝ գրանցվել է 4 533 դեպք։

Ինչքանո՞վ են ճիշտ այդ տվյալները։

– Ճիշտ են։ Փետրվար ամսից սկսած դեպքեր ունեցանք, բայց պիկն արդեն անցել է։ Երեկ եւ այսօր մենք կոնֆերանս ունեինք, որին մասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչները՝ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ինչպես նաեւ Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարները։ Դա կովկասյան երկրների եւ Թուրքիայի

ներկայացուցիչների հանդիպում էր, սակայն Թուրքիայից ոչ ոք չժամանեց։ Այդ հանդիպումը կազմակերպված էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից եւ մենք քննարկում էինք կարմրուկի բռնկումը։ Ամենալավ վիճակը ձեզ մոտ է։ Մի քանի տասնյակ դեպքեր եղել են Ադրբեջանում եւ մի քանի հազար դեպք մեզ մոտ՝ Վրաստանում։ Ավելի կոնկրետ՝ 6 հազար դեպք։ Բայց արդեն նկատվում է անկում։

Կարմրուկի դեպքեր գրանցվել են գլխավորապես Թբիլիսիում։ Շատերը գնում են հանգստանալու Սեւ ծով եւ ուզում են իմանալ՝ ինչպիսին է իրավիճակը Աջարիայում։ Ես կասեի, որ հենց Աջարիայում կարմրուկի ամենաքիչ դեպքերն են եղել։ Հայաստանում դրությունը ամենալավն է, որովհետեւ պատվաստման պրոցեսը միշտ անցնում է բարձր մակարդակի վրա, ուստի այն քաղաքացիների համար, որոնք պատվաստված են կարմրուկի դեմ, ոչ մի վտանգ չկա։ Կարմրուկի դեմ՛ պատվաստումից հետո ձեւավորվում է

ամուր իմունիտետ։

Հայաստանում խորհուրդ են տալիս պատվաստվել մինչեւ Վրաստան գնալը։ Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին։

– Հայաստանի գործընկերներն ասում են, որ ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը, այսինքն՝ քաղաքացիների այն խումբը, որը պետք է պատվաստված լինի, պատվաստված է, եւ ոչ մի վտանգ չկա։ Եթե բժիշկը որոշում է, որ առանձին դեպքերում անձը պետք է պատվաստվի լրացուցիչ, դա իրականացվում է։

Ա. Զ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031