Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինկա. « Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը»

Հուլիս 12,2013 10:35

Հատված երգչուհի Արմինե Նահապետյանի՝ Արմինկայի հարցազրույցից:

Ի՞նչ երգի պակաս կա Հայաստանում:

– Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կա մեղեդու

պակաս։ Ոչ մեղեդային երգերն այսօր դարձել են գերիշխող։ Ցավում եմ, բայց, օրինակ, իմ որդին հաճախ երգում է «Gangnam style»՝ այն դեպքում, երբ տանը մեծ մասամբ հնչում է դասական երաժշտություն։

Ձեր զավակի մեծանալուն զուգընթաց է՞լ ինչ մտահոգություններ են առաջ գալիս։

– Ամենամեծ մտահոգությունս այն է, որ չեմ տեսնում իմ երեխայի ապագան մեր երկրում։ Դժվարությամբ եմ ընտրել մանկապարտեզ, ուր նա կհաճախի, արդեն մտահոգվում եմ նաեւ առաջիկայում դպրոցի, ուսուցիչների ընտրության հարցերով։

Ձեր որդին ԱՄՆ քաղաքացի է. արտերկրում ապրելու ծրագրեր կա՞ն։

– Դեռ ոչ, բայց ոչինչ բացառված չէ։ Հնարավոր է՝ վաղը ես էլ հեռանամ երկրից։

Ինչո՞ւ։

– Ես ինձ այս երկրում պաշտպանված չեմ զգում։ Որպես քաղաքացի՝ այս երկրի համար ոչինչ եմ. համոզվել եմ բազում անգամներ։

Ներքաղաքական կյանքին հետետ՞ւմ եք, ընտրություններին մասնակցե՞լ եք։

– Ոչ, ներքաղաքական կյանքն ինձ չի հետաքրքրում, իսկ ընտրությունների ժամանակ, բարեբախտաբար, Հայաստանում չէի։

Բայց չէ՞ որ հենց այս գործընթացներից է կախված Ձեր երեխայի ապագան։

– Այո, բայց ես, որպես քաղաքացի, հիմա ոչինչ չեմ կարող փոխել, հետեւաբար, հաճախ նախընտրում եմ լռել:յ

Իսկ ի՞նչ եք արել ինքներդ հայրենիքի համար։

– Ամենատարբեր փառատոններում ներկայացրել եմ Հայաստանը, հայ երգը։ Եղել եմ սահմանամերձ գոտում, այն ժամանակ, երբ այնտեղ հրաձգություն էր, կյանքիս վտանգ էր սպառնում։ Բարեգործական համերգներ եմ ունեցել ժողովրդիս համար, որին ուզում էի իմ հնարավորությունների չափով ուրախացնել։

Ո՞րն է մեր երկրի, քաղաքացու հիմնական խնդիրը։

– Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը։ Ոչ իշխանության, ոչ ընդդիմության շարքերում չեմ տեսնում այդ առաջնորդին։

Դուք գժի պես սիրո՞ւմ եք Ձեր երկիրը։

– Ժամանակին սիրում էի իսկապես գժի պես, հիմա՝ ոչ։ Սա իմ ճանաչած Հայաստանը չէ, սա իմ Երեւանը չէ. փոխվել են մարդիկ, քաղաքի բարքերը, նիստուկացը, քաղաքի հանդեպ մարդկանց վերաբերմունքը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարապտ says:

    Խնդրում եմ ամեն տեղից վեր կացողին քաղաքական հարցեր ուղող լրագրողների հոդվածները մի հրապարակեք:
    Այս «երգչուհին» աղավաղում է մեր մշակույթը և համարում, որ «գժի պես սիրել է իր երկիրը» (հավանաբար աղբից չտարբերվող երգերով) : Գուցե «սիրել է» բառի բուն իմաստով:
    Այսօր արդեն կա իր երկիրը սիրող շարժում և դա Նախախորհրդարանն է (սա իմ անձնական կարծիքն է):
    Իսկ այս երևույթը, ում որդին ունի ամերիկայի քաղաքացիություն (երևի որ իր մոր գժի պես սիրած երկրի բանակում չծառայի), ով հարցական է թե տարվա մեջ քանի ամիս է ապրում Հայաստանում, կոչ է անում փախնել և ոչ թե պայքարել:
    Ամոթ է
    Մնում է ադրբեջանական բառաչանք քարոզով կներեք արտահայտությանս համար սպիտակցի հայոկի կամ թաթուլի զառանցանքը հրապարակեք:

  2. gago says:

    Երեսպաշտ: Ինչքան շուտ ստանաս second class citizen status-ը էնքան լավ Հայաստանի և քեզ համար:Խնդրում եմ, վերցրու այդ “վարակը” և հեռացիր ընդմիշտ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031