ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը վերջերս ասել էր, որ որոշել է քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել եւ շուտով ակտիվ քայլեր է անելու այդ ուղղությամբ։
Նախաձեռնությունը կոչվելու է «Կամուրջ»։ Անունն ու իմաստը Տեր Հուսիկը բացատրում է այսպես. «Հասարակության տարբեր խավերի միջեւ պետք է կամուրջներ գցվեն, որոնք պետք է ամուր հիմքեր ունենան։ Իսկ որպեսզի հիմքերն ամուր լինեն, պետք է ճշմարիտ լինի»։
Շուտով նա հրապարակելու է այդ նախաձեռնության պլատֆորմը, որի առանցքում հեւոեւյալ պնդումն է. «Մենք հավատում ենք, որ պետք է գնահատել անցյալն ու այսօրվա աշխարհը նոր, օբյեկտիվ մոտեցումներով, պետք է ճանապարհ ընտրվի մեր երկրի շահերին համապատասխան, որ տնտեսական ու սոցիալական խնդիրներից հոգնած հայ ժողովուրդը հասնի բարեկեցության, եւ Հայաստանն իր արժանի տեղն ունենա ժամանակակից աշխարհում»։
«Կամուրջը» կլինի ապակուսակցական, կունենա իր թերթը, որը կտպագրվի հանրապետական թերթերից մեկի հավելվածի տեսքով, նաեւ կկազմակերպի քննարկումներ, կլինի մարզերում ու կփորձի «կամուրջներ գցել» մարդկանց ու գաղափարների միջեւ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում