Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայ»-ում ներկա են Մհեր Չատինյանի գեղանկարները

Հուլիս 12,2013 00:11

«Գարուն», «Ծաղկած խնձորենի», «Խառնաշփոթ», «Նավամատույց»` այսպես էին վերնագրված Մհեր Չատինյանի նկարներից մի քանիսը, որոնք այսօր ցուցադրվեցին «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում:

Մհեր Չատինյանը 23 տարեկան է, նկարել սկսել է 17 տարեկանից, ապրում է Վանաձորում, ու հենց այդտեղ ունեցել 3 անհատական ցուցահանդես, Երևանում առաջին ցուցահադեսն է: Միջոցառման խորագիրը`«Գտնվել են գույներ»: Մհերը ներկայացրել է իր նկարների երկու շարք, որտեղ պատկերված են  ծաղկած ծառեր և նավակներ: 3 ամիս պահանջվեց որպեսզի ցուցահանդեսը հանձնվի հանդիսատեսի դատին. «Սրահի փոքր լինելու պատճառով քիչ նկարներ են ներկայացրել, հետագայում կներկայացնեմ մի քանի շարք ևս», բացատրում է նկարիչը: Նա կարծում է, որ հանդիսատեսը իր նկարներից գույներ կվերցնի, իսկ ինքը գարնանային տրամադրություն է փոխանցել:

1069954_489275741153764_952303078_n

«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնի տնօրեն Էմմա Հարությունյանը ասում է, որ նրանք ցանկանում էին հայ արվեստի մասին խոսող, հայ արվեստը արժեւորող հարթակ ստեղծել, որը շարունակական է լինելու: «Ներկայ»-ի ստեղծողներից Անի Հարությունյանը բացատրում է, թե ինչու ընտրեցին Մհերի նկարները. «Քանի որ նա իր արվեստով նույնքան զգայուն է, նույնքան անկեղծ է, որքան մենք ուզում ենք լինել մեր ձեռնարկած գործում»:

521308_111125149057120_1138696238_n

Մհեր Չատինյանի ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031