Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի գյուղապետ. «Եթե իմ տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի»

Հուլիս 11,2013 23:02

«Ես Վահե Հակոբյանի հետ շփում չեմ ունեցել, բայց հոր հետ եմ շփում ունեցել: Ճանաչում եմ, գիտեմ, որ խելոք, բարեկիրթ, կիրթ, նորմալ անձնավորություն է: Այնպես էր, որ նախկին մարզպետը նորմալ, ամեն ինչով իրա աշխատում էր: Ես մի քանի ամիս եմ աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց շատ գոհ եմ այդ մարդուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Սյունիքի մարզի Որոտանի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը, երբ նրան հարցրեցինք, թե ինչ կարծիք ունի իրենց նորանշանակ մարզպետի մասին, արդյո՞ք ճիշտ ընտրություն են արել, որ նրան են նշանակել:

Սերյոժա Ամիրխանյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու անվան հետ կապված կրիմինալ պատմությունների հիմնական մասը «հորինվածք» են. «Ցանկացած մարդու վրա, իմ տան վրա եթե էդ նույն բանը կատարվեր, տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի: Տան վրա հարձակումը ճիշտ չի: Իսկ մնացածը որ կապում են, իրա ախպերները… ինքը ի՞նչ մեղք ունի, որ իրա ախպերները, կամ եսիմ ով ինչեր են արել ու ինչեր չեն արել: Էդ մարդը ոչ մի կապ չունի»:

Մեր դիտարկմանը, որ եթե իր բարեկամներին տոն չտա, նրանք իրենց այդպես չէին պահի՝ գյուղապետը հակադարձեց. «Տոնն տալն ուրիշ է, շատ հնարավոր է իրենք առիթից օգտվել են, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնյա է, իրենց բարեկամն է: Ես նման մարդուց չեմ սպասում, չեմ հավատում, որ ինքը տոն կտար: Պատահել է, որ էդ  մարդը հլը խիստ ձեւով սաստել է, ջղայնացել է»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ եք վստահ, որ Բուդաղյանների դեպքը «նապադենի» է եղել տան վրա՝ Սերյոժա Ամիրխանյանը պատասխանեց. «Այն ժամանակ ես եղել եմ Լենինականում, ականատես չեմ եղել դեպքերին: Լսելով եմ ասում, գլխավոր դատախազի ասելով, որ դա եղել է հարձակում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իրենց վարքով որքան այլանդակ հասարակարգ են ստեղծել,՝ երկրորդ և երրորդ նախագահները, ,,որոնց անունները զզվելի է տալ,, որ նույնիսկ հրեշավոր հանցագործ՝ լիսկսյին մինչ օրս ատամներով
    պաշտպանողներ կան և արտահայտվում են կարծես մանյակներ լինեն: Օրինակ՝ իմ տան վրա երբեք
    չեն հարձակվի, քանի որ, ոչ դրա պատճառը կլինի, ոչ էլ առիթը, իսկ այդ ամենից բացի, որտե՞ղ է
    ոստիկան ասածը, նա միայն հանցավոր վարչախմբի պաշտպանը՞ չէ:
    Բանը այն խայտառակությանն է հասել, որ երբեմն նորմալ մարդկային կուլտուրայի կանոններին
    համապատասխան վարվելիս, թողնում ես տարորինակ տպավորություն և կարող են նույնիսկ մի
    զզվելի յառլիկ կպցնել, մինչև որ չես դիմափոխվում դառնում՝ վարդան այվազյանը և ասում, որ -ես
    լավ տղա եմ, -քուչում վախտին ինձ կյաժ են ասել, և աննորնալ դեմքի միմիկաներ ու ձեռքի տարօրինակ ժեստիկուլյացիաներ անում:
    Հարկավոր է՝, ճչալ, աղմկել, որ ժողովուրդ հասկացեք, այսպես չի կարելի, բառ առ բառ լսեք նախադահի անհասկանալի ելույթը, մի՞ թե՛ մեր ուղեղներն էլ է համատարած մթագնել:

  2. Tigran says:

    Խեղճ գյուղ

  3. Լիլի says:

    լիսայի ՀԵՐԹԱԿԱՆ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿԸ.

  4. Գոռ says:

    գոնե խոսալուց առաջ մի բան հիշեք ՝ ոչինչ հավերժ չէ ՝ այս կըանքում կամ էն մյուս կյանքում պատասխան եք տալու մինչև յոթ պորտ,լիսկան արդեն էս կյանքում ա սկսել..իսկ դուք,տարատեսակ դուրսպրծուկներ ,գյուղապետիկներ և քաղաքապետիկներ..դրա ժամանակն էլ կգա,դու հիմա լիզեք լիզեք,ինչքան կարող եք

  5. Պարզապես մարդ says:

    Այ քեզ իսկական լքտիություն ու բացեյբաց, ճակատներիս, դեմքերիս, քթներիս…. Ինձ թվումա որ էս գյուղապետիկին պետք է քրեօրեն պատասխանատվության կանչել իրա տխմար խոսելաձևի համար, “Ցանկացած մարդու վրա, իմ տան վրա եթե էդ նույն բանը կատարվեր, տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի: ” Փաստացի սա դահիճա ճողովուրդ, եթե մեկը բացեյբաց ասումա որ ինքը իվիճակիյա մարդուն սպանելուց հետո կտոր կտոր անի ուրեմն սրա խոսքերը մի օր վերաածվելու գործի կտեսնեք ասածս կհիծեք: Սա գյուղապետի խոսալու ձևա? Եթե դու անմեղ լինես ոչ մեկնել չի հարձակվի քո տան վրա ու ոչ զենք կունենաս տանդ ոչել պահապան հրեշտակներ: Այ քեզ լքտիություննննննննննն…
    Փաստորեն լիսկան դեռ փառքա իրանից բեթարնել կա, ինքը գոնե կտոր կտոր չի արել Ավոին:
    Բախտներս բերելա ու պիտի գնանք մի քանի Սրբավայրերում մոմեր վառենք որ սրան չեն նշանակել Սյունիքի մարզպետ լիսկայից հետո…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031