Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձեք օգտակար գործազուրկ լինել». Գոդֆրի Ռեջիոն

Հուլիս 11,2013 22:51

Այսօր ԹՈՒՄՈ կենտրոնի սաները հանդիպում ունեցան ամերիկացի կինոռեժիսոր, էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ստեղծող Գոդֆրի Ռեջիոնի հետ: Վերջինս խոսեց իր կյանքի, աշխարհի, տեխնիկայի և արվեստի մասին:

Դեռ 14 տարեկան հասակում Ռեջիոն կաթոլիկ եկեղեցում դառնում է կուսակրոն և հաջորդ 14 տարիներն ապագա ռեժիսորն անցկացնում է կաթոլիկ եկեղեցում: Թողնելով եկեղեցին` նա ակտիվորեն զբաղվում է հասարակական և ստեղծագործական բուռն գործունեությամբ: «Իմ կարծիքով`ոչ միայն կույրը չի կարող տեսնել, ոչ միայն խուլը չի կարող լսել, այլ դուք բոլորդ: Դուք աշխարհը տեսնում եք լեզվի միջոցով, իսկ լեզուների մեծ մասն այլևս չի նկարագրում այն աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք»:

Ըստ ռեժիսորի`աշխարհի երեսին որքան շատանում է մարդ արարածը, այնքան վերանում են լեզուները. «Երբ աշխարհը նոր էր, աշխարհի երեսին կար 30.000 լեզու և բարբառ, իսկ այսօր ընդամենը 4000-ի է հասել»:

Ռեժիսորը վերջին անգամ Երևանում էր եղել 2006 թվականին և նույն տարում էլ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում ստացել էր Ս. Փարաջանովի անվան հատուկ մրցանակ` «Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ներդրման համար»: Ռեժիսորը այս ընթացքում հասցրել էր նկատել, որ Երևանը ևս միանում է աշխարհի տեմպին. «Այդ ժամանակ, երբ ես դուրս էի գալիս երևանյան փողոցներով զբոսնելու, ես շատ արագ էի քայլում, որի հետևանքով շատերին հարվածում էի: Երևանի «աշխարհը» այսօր շատ արագ է քայլում, որը դուք դեռ չեք նկատում: Ես նկատում եմ, որ 7տարի անց Երևանը միանում է աշխարհի տեմպին: Քայլում են երեխաներին հետևներից քաշելով»:

Фото1382

Գոդֆրի Ռեջիոնը երկիր մոլորակը բաժանում է երկու աշխարհների` հին ու նոր. «Հին աշխարհը` անշունչ է, նոր աշխարհը`անծայրածիր է: Հին աշխարհում ամեն ինչ անմիջական է, նոր աշխարհում` միջնորդավորված է: Հին աշխարհը պարունակում է առեղծված, նոր աշխարհը պահանջում է հստակություն և վերջապես նոր աշխարհի խորհրդանիշը կապույտ մոլորակն է»:

Ըստ կինոռեժիսորի` մենք չենք ապրում տեխնոլոգիայով, մենք շնչում ենք այն. «Մեր միջավայրը տեխնոլոգիա է: Ամեն ինչ տեղակայված է տեխնոլոգիայի մեջ»: Նա միանշանակ համոզված է, որ ոչ թե մեր միտքն է դրդում գործողության, այլ գործողությունն է ազդում մտքի վրա. «Մենք դառնում ենք այն, ինչ անում ենք… ահա, թե ինչ է առօրյան, իսկ առօրյան դառնում է սովորություն»:

Գոդֆրին անդրադառնալով արվեստին ասաց, որ արվեստը հաղորդում է իմաստավորվածություն. արվեստն այնքան երևույթների իմաստը չէ, որքան իմաստավորումը. «Արվեստը իմաստ չունի, այն կրողի աչքերում է: Արվեստի նպատակն է մարդու ոչ թե մտքի, այլ հոգու վրա նստվածք, հետք թողնելն է: Արվեստագետը պետք է ծածանի ոչ թե ազգային դրոշը, այլ իր ստվերի»:

Նա խորհուրդ է տալիս յուրաքանչյուրին ստեղծել և ապրել իրենց ստեղծած աշխարհում, առաջարկելով` լինել օգտակար գործազուրկ. «Փորձեք օգտակար գործազուրկ լինել: Ապրուստ վաստակելու փոխարեն ցատկիր և ցանցն ինքն իրեն կտատանվի»:

Ըստ նրա`մենք բոլորս պիկ ժամանակով առաջ ենք ընկել ապագայից, իսկ վերջում հավելեց. «Այս ամենն ընդամենը կարծիք է, որի հետ կամ կհամաձայնվեք, կամ` ոչ»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031