87 տարեկան հասակում մահացել է ճենապակիների և չինական ոճի նկարիչ Ջենի Լուսարարյանը: Հայտնում է «Վաշինգտոն փոստ» թերթը:
Նրա ամուսինը՝ Արմեն Լուսարարյանն ասել է, որ նա հիվանդ էր թոքային թելքախտով (ֆիբրոզ):
Լուսարարյանը չինական նկարչություն էր սովորել Թայվանում, որտեղ 1972- 1974թթ. իր ամուսինը գտնվում էր ազգային անվտանգության ծառայության շրջանակներում: Նա նկարում էր ծաղկամանների, զարդերի և այլ առարկաների վրա, ինչի համար արժանացել է տարբեր մրցանակների:
Երկար տարիներ նա իր տան արվեստանոցում չինական նկարչություն է դասավանդել:
Կարդացեք նաև
Լուսարարյանները կարևոր դեր են խաղացել Բաթեսդայի (նահանգ Մարիլենդ) Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման համար: Նա ուներ երեք տղա, յոթ թոռ և վեց ծոռ:
Ջենի Լուսարարյանը մահացել է հունիսի 19-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ