Լրահոս
Օրվա լրահոսը

Ղուկասյանը՝ Կճոյանին կարգալույծ անելու մասին. «Եկեղեցու կրոնական գործիչները բարոյական կեցվածք չունեն»

Հուլիս 11,2013 22:27

«Ես համարում եմ, որ եկեղեցի-պետություն-հանրություն հարաբերությունները շատ նուրբ ոլորտ են հանդիսանում եւ այն, որ հանրությունը այսօր դժգոհ է եկեղեցական գործիչների կեցվածքից` դա շատ լուրջ մեսիջ է մեզ բոլորիս, որ եկեղեցին չի կատարում այն դերակատարությունը, որ պետք է կատարի պետության մեջ: Որպես հավատացյալ քաղաքացի, ես ինձ այդպիսին չեմ համարում եւ եթե այդ պահանջը կրոնական համայնքից է, ապա դրան չեմ միանա, որովհետեւ ինձ չեմ համարում այդ համայնքի անդամ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության նախաձեռնած ստորագրահավաքին, որով միությունը պատրաստվում է  դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին`Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու համար:

Ղուկասյանի խոսքով` իբրեւ ՀՀ քաղաքացի իր կարծիքով եկեղեցու անջատումը պետությունից եւ հանրությունից`իր համար արգելքի դեր խաղում միանալու որեւէ պահանջի, որն ուղղված կլինի եկեղեցու ղեկավարությանը. «Կարծում եմ, եկեղեցին պետք է հաշվի առնի հասարակության կարծիքը եւ ինքնուրույն ու ազատ լինի, քաղաքացիներն էլ, եթե հանդես չեն գալիս որպես կրոնական համայնքի անդամներ եւ նման պահանջով են ներկայացնում եկեղեցու նկատմամբ, ուրեմն`ճնշում են եկեղեցուն»:

Դիտարկմանն էլ` միության հայտարարության մեջ ասված է, որ «Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, եւ, եթե Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նույն մաֆիայի մաս է կազմում`դրանից բխող բոլոր հետեւանքներով…»,  համամիտ ե՞ք այս տեսակետի հետ, Ղուկասյանը պատասխանեց. «Հանրությունը իրավունք ունի այդ բոլոր հարցադրումները եկեղեցու առաջ դնել եւ պահանջել այդ հարցերի հստակ եւ հասկանալի պատասխաններ, դա անշուշտ քաղաքացիների իրավունքն է, որովհետեւ եկեղեցին ինքնուրույն ինստիտուտ է, բայց` հանրությանը պատկանող: Ես քաղաքացիներին միանում եմ, այն մասով, որ այսօր հայ եկեղեցու կրոնական գործիչները այն բարոյական կեցվածքը չունեն, որը հանրությունը ուզում է տեսնել եւ սա շատ լուրջ խնդիր է ու առաջացնում է տարանջատում`հանրության եւ եկեղեցու միջեւ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Որպեսզի մեր երկրում ոչ թե առաջանան, տարածվեն կրոնական կազմակերպությունները, այլ գնալով դրանց թիվը փոքրանա, պետք է Հայ առաքելական եկեղեցին սրբությամբ պահպանի հավատքը մարդկանց մեջ:

  2. Հայ Քրիստոնյա says:

    Իսկ կաթողիկոսը ճիշտ հակառակն է անում իր ունեցածով։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031