Aravot.am-ի հարցին կմիանա՞ք արդյոք՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության կազմակերպած ստորագրահավաքին, որով վերջինները պատրաստվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով դիմել, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասաց. «Համարեք, որ ես միացած եմ այդ ստորագրահավաքին, պարզապես մի խնդիր կա, պետք էր սկսել Սերժ Սարգսյանից ու կաթողիկոսից, որովհետեւ Կճոյանով հարցը չի լուծվի»:
Հարությունյանը եւս մեկ անգամ շեշտեց․ «Համարեք ես էլ եմ ստորագրել, բայց դա շեղում է… գլխից բռնելու փոխարեն, սլաքավարին են բռնում, Կճոյանը դրանցից մեկն է, որ սերտ հարաբերություններ ունի եւ կաթողիկոսի, եւ իշխանավորների հետ, համենայնդեպս` ինքը եղանակ ստեղծողը չէ: Եթե եկեղեցու նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, պատճառը ոչ թե Կճոյանն է, այլ դա վերեւից է գալիս: Կճոյանը շարքային անաստված է այդ համակարգում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Արամ Հարությունյանի կարճ մեկնաբանությունը բացարձակ ճշմարտություն է: Նշված երեք անձիք էլ
իրենց էությամբ,՝ ընդհամենը թաղի հեղինակություններ են, և ազգի համար խայտառակություն է ունենալ նման առաջնորդներ, թե՛ հոգեվոր աշխարհում և թե՛աշխարհիկ կյանքում: Իսկ եթե ազգը չի
տեսնում այդ փաստը, ուրեմն շատ ավելի լուրջ աղետի առաջ է կանգնած:
Այո: Պետք է սկսենք Սերժից ու կաթողիկոսից: Նրանք են մաֆիայի գլխում: Գլուխը որ չլինի, պոչերը կանհետանան: Թե չէ ինչքան էլ պոչերը կտրենք, նոր պոչեր կծագեն Վահե Հակոբյանի նման:
Ավելի ճիշտ կլիներ սկսել ԼՏՊ-ից, որ երկրի հերն անիծեց-տվեց սրանց
Քոչարյանին նույնպես: