Իզաբել Բայրակդարյանը Կանադայի ամենանշանավոր օպերային սոպրանոներից է ու նրա հռչակը միայն Կանադայով չի սահմանափակվում: Գրում է «Օտտավա սիթիզեն» պարբերականը՝ կանադահայ օպերային երգչուհու մասին:
Բացի բեմական կատարումներից նա նաև երգել է՝ «Մատանիների տիրակալ» ֆիլմի համար: Նա երգել է աշխարհի գրեթե բոլոր կարևորագույն երաժշտական կենտրոններում:
«Երաժշտություն և ավելին» փառատոնում նրա հայտնվելը միջոցառման առանցքային կետերից էր: «Ատլասե գեղեցկուհու», ինչպես գրում է պարբերականը, ձայնը գրավել էր բոլորին ու երեկոն նրան էր պատկանում: Տարբեր կատարումներից զատ Բայրակդարյանը երգել է նաև Սայաթ-Նովայի գործերից: Իսկ երեկոյի բեկումնային պահը եղավ, երբ Բայրակդարյանը երգեց 13-րդ դարի կին աշուղ Իզաբելի երգերից, որի բառերի հիման վրա երաժշտությունը գրել է կանադահայ երգահան Սերուժ Քրաջյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ