Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանն այսօր ամենից շատ գույների կարիք ունի». Ռոլանդ Գասպարյան

Հուլիս 11,2013 21:37

Երևանի մասին հազարավոր երգեր են գրվել, ոմանց կատարումները մնացել են իսկական երևանցիների սրտերում՝  հուզել, ներշնչել, իսկ  ոմանց կատարումներն էլ արագ մոռացվել են: Այսօր «The Club»-ում մթնոլորտը այլ էր, հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա» խումբը կրկին լավ նորությամբ էր հանդիպում իր երկրպագուների հետ. այս անգամ նրանք ներկայացնում էին  «Երևան» երգի և համանուն  ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  խմբի մենակատար, երգի բառերի և երաժշտության հեղինակ Ռոլանդ Գասպարյանը՝ այս երգը նամակ էր՝ ուղղված Երևանին, նրա խոսքով՝ շատերը դիտելով և՛ ֆիլմը , և՛ լսելով երգի բառերը, մի պահ կսթափվեն, որովհետև իրենց երգը այսօրվա Երևանի մասին է՝ այն Երևանի, որտեղ օր օրի շատ շենքեր քանդվում ու ավիրվում են:

«Իրենց քաղաքի՝ Երևանի մասին շատերն են երգեր նվիրել,-ասում է Ռոլանդ Գասպարյանը, — Երևանը իրենց երգերում ներկայացրել ուրախ, գունավոր մի քաղաք, մեր երգը իրական, իսկական Երևանի մասին է, մեր երգում այսօրվա Երևանն է, վստահ եմ՝ այս երգը դեռ շատերին է մտածելու տեղիք տալու, որովհետև այսօր ինչ քանդվում և ավիրվում է, ինչ- որ չափով նաև մեր մեղքն է, ձեռքները ծալել նստելով ոչինչ դուրս չի գա, իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն է»: Ըստ խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի՝  այսօր Երևան քաղաքին իսկական գույներն են պակասում, այսօր ամենից շատը Երևանը դրա կարիքն ունի: «Երևան»  ֆիլմի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է, իսկ նախագծի հեղինակը Հայկ Բիանջյանը, ում լուսանկարների հիման վրա էլ նկարահանվել է ամբողջ ֆիլմը: Լուսանկարներում (https://www.bianjyan.com/ ) պատկերված է Երևան քաղաքի կենտրոնական փողոցներն ու պատմամշակութային շենքերը, որոնք օր օրի քանդվում են: Լուսանկարիչ Հայկ Բիաջյանն ասում է. «Երևան քաղաքի այսօրվա վիճակը բոլորին է հայտնի, և խոսելով այսօրվա պատմամշակութային տարածքների ավերման մասին, ես պետք է  ցավով նշեմ, որ այսօր Երևանի կենտրոնում կա մի շենք, որը գտնվում է Տերյան 11ա  հասցեում է և  այն նույնպես օր օրի մեր աչքի առջև պայքարում է և համառորեն չի ուզում լքել Երևանը, կարծես թե ամեն օր այդ շենքը մեզ հիշեցնում է Հին Երևանի մասին»: Ահա թե՛ լուսանկարչի, և թե՛ Ռոլանդ Գասպարյանի համատեղ աշխատանքի շնորհիվ էլ ստեղվել է «Երևան»  ֆիլմը՝ ևս մեկ անգամ իսկական Երևանցիների ուշադրությունը այս խնդրի կողմը ուղղելու համար:

PrevPhoto
NextPhoto

 

 

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031