Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Կճոյանն առնվազն պետք է պատասխանատու զգա իր սանիկ Աշոտ Սուքիասյանի քրեական վարքի համար»

Հուլիս 11,2013 21:14

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառնալով՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության հայտարարությանը, ըստ որի`վաղվանից սկսած Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով, եւ պատասխանելով հարցին, կմիանա՞ք արդյոք ստորագրահավաքին, ասաց. «Այս նամակում միայն գնահատականներ են, հիմնավորումներ չկան: Չեմ կարծում, որ դա ճիշտ տոն է: Կարծում եմ, որ կարգալույծի պահանջի դեպքում պետք է հիմնավորել առնվազն այն հանգամանքը, թե ինչու պահանջատերերը նրան իր պաշտոնում տեսնելը համարում են սխալ, օրինակ՝
-Կճոյանը չի ներշնչում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականին վայել զուսպ եւ համեստ անձի տպավորություն,
-Կճոյանն այնքան վատ է կազմակերպում Արարատյան թեմի հոգևոր-կրոնական գործունեությունը, որ այդ թեմում ապրող բնակչության մեջ ամենաշատն են դավանափոխները,
-Փոխանակ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների մեջ քրիստոնեական առաքինություններն ամրապնդելու եւ եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու, նա ագրեսիվ անհանդուրժողականություն է ցուցաբերում այլադավանների նկատմամբ եւ նպաստում մեր եկեղեցու նկարագիրը ագրեսիվ համարելու կարծրատիպի ձեւավորմանը,
-Կճոյանն առնվազն պետք է պատասխանատու զգա իր սանիկ Աշոտ Սուքիասյանի քրեական վարքի համար, չէ՞ որ ի՛ր սանիկն է: Եթե նա չի կարողանում նույնիսկ իր սանիկի առաքինությունները բարձրացնել եւ դրանով նպաստել մեր հասարակության բարոյականացմանը, ապա ինչպե՞ս կարելի է նրան վստահել մի ամբողջ թեմ: Նույնիսկ բարձրաձայն չի դատապարտել իր սանիկի հանցավոր գործունեությունը, դրանով ինքնին նպաստելով անբարոյականությանը, եւ այլն…»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031