Հայկական Որոր մեքենան իսկական աստղ էր Մոսկվայի ավտոմեքենաների ցուցահանդեսում: Գրում է «Ռաշա բիյոնդ հեդլայնս» պարբերականը:
Ռուսաստանի մեքենաների ամենամեծ իրադարձությանը՝ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, մասնակցում էր ավելի քան 3000 տեսակի մեքենա:
Հայկական Որոլը ստեղծել է Հենրիկ Մաթևոսյանը, 1981թ.: Մեքենան իր անունը ստացել է հորիզոնական բացվող դռների համար, որը նման է թռիչքի ժամանակ որորի թևերին: Այսպիսի դռները դիզայներները օգտագործում էին սպորտային և շքեղ մեքենաների համար:
Պարբերականը գրում է, որ մեքենան գերազանց է աշխատում և անցել է ամբողջ Երևան Մոսկվա ճանապարհը: Ավտոմեքենան արդեն վարած է մոտ 2 միլիոն կիլոմետր. «Ես վերանորոգել եմ շարժիչն ու փոխել որոշ մասեր, բայց արտաքին տեսքը նույնն է մնացել», – ասում է Որորի տերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ