Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականությունն աչքի նման պարզ ու բարդ է». Նկարիչ

Հուլիս 11,2013 19:18

«Ներկայանում եմ 3 աբստրակտ գործերով: Աբստրակցիոնիզմն այն եզակի ուղղություններից է, որ բավականին լուրջ զարգացում է ապրել Հայաստանում ու շատ ուրույն տեղ ունի համաշխարհային մշակույթի մեջ»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած  «Արեւելքից արեւմուտք. Մոդեռնից`պոստմոդեռն, Հայ արվեստագետներ» ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Գարիկ Կարապետյանը:

Առաջին անգամ հանդիսատեսը, արվեստագետները եւ փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան հայացք նետել հայ գեղարվեստի հարյուրամյա պատմությանը` սկսած 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Հայ արվեստագետները`ավելի քան 70 հեղինակներ նման կազմով երբեւիցե չեն ներկայացվել մեկ հարթակի վրա:

Նկարչի խոսքով՝ սկսած 70-ական թվականներից Հայաստանում կային տաղանդավոր աբստրակցիոնիստներ, 21-րդ դար եկան նոր նկարիչներ, նրանց էվոլուցիան տեսանելի էր.

«Նկարներն իմ կյանքն են, ներկայացնում եմ իրականության խտացված պատկերը: Մի փոքր մակերեսի վրա դուք տեսնում եք մի բան, որը իմաստավորում է ձեր կյանքը: Իրականությունն իմ կյանքում սեւ եւ սպիտակ է, չկա կոնֆլիկտ, մեկը մյուսին օգնում են ճշմարտությունը հասկանալու համար: Նրանց համադրությունը պետք է տեսնել, այն աչքի նման պարզ ու բարդ է»:

Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարզապես ցնցված է: Այս տեսակի լավ ցուցահանդես երբեւէ չէր եղել Հայաստանում, առաջադեմ քայլ է արվել: Համարձակ պետք է լինել, մեր երկիրը դրանից միայն կշահի:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031