Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. ՌԴ-ն բացահայտորեն շահագործում է չլուծված կոնֆլիկտը`իր ազդեցությունն ամրապնդելու համար

Հուլիս 11,2013 17:21

«Մենք հիմա գտնվում ենք չհայտարարված պատերազմական վիճակում»,- այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավիրած`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Ի դեպ, վերջերս լույս է տեսել պարոն Գիրագոսյանի գիրքը`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» վերնագրով, որի ներկայացումն էր նաեւ:

Անդրադառնալով վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքին, պարոն Գիրագոսյանը մտավախություն հայտնեց`Հարավային Կովկասում տարածաշրջանային ուժերի արդեն իսկ կայուն հավասարակշռության փոփոխության համար: Ամեն դեպքում, բանախոսի կարծիքով, թեեւ զինամթերքի ձեռքբերման այս գործարքը Ադրբեջանին ապահովում է հարձակողական սպառազինության հսկայական ծավալով, այդ թվում՝ մարտական տանկեր, ծանր հրետանի, հրթիռ, սակայն, խիստ ռազմական առումով, դա դեռ բավարար չէ ուժերի հավասարակշռության վրա ազդելու համար: «Հայաստանը շեշտը դնում է որակի, քան քանակի վրա: Կարեւոր է նաեւ այն, որ Հայաստանն այլեւս անվտանգության սպառող չի համարվում, ավելի աջակցող է դարձել տարածաշրջանային անվտանգությանը: Սպառազինությունների մասով Հայաստանը միակ երկիրն է, որը վերահսկում է տարածաշրջանը: Հայաստանի բոլոր հարեւանները սպառնալիք են ներկայացնում որեւէ մեկին, բայց Հայաստանը չի ներկայացնում»,-ասաց բանախոսը:

Նա գտնում է, որ Ռուսաստանը բացահայտորեն շահագործում է չլուծված կոնֆլիկտը եւ աճող լարվածությունը, որպեսզի շարունակի ամրապնդել իր իշխանությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: «Այս առումով, Ռուսաստանը դարձել է ոչ միայն Ադրբեջանի գլխավոր զենք մատակարարողը, այլ նաեւ շարունակում է ընդլայնել իր ռազմական աջակցությունը եւ համագործակցությունը Հայաստանի հետ»,- կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ եթե Կոշի գաղութից մեկին ուղարկեն բանակցությունների ՌԴ հետ, հետաքրքիր է ի՞նչ արդյունք
    կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031