Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի, համայնքի ղեկավարների եւ տարբեր կառույցների պատասխանատուների հետ կայացած այսօրվա հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների ու այն հույսի համար, որ կապում են իր հետագա գործունեության հետ:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին ու կառավարությանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը վստահելու, երաշխավորելու եւ առաջադրելու համար եւ իր ելույթի ժամանակ հավաստիացրեց ներկաներին, որ գիտակցումով ու պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված բոլոր խնդիրներին, պատրաստ է նոր հնարավորություններ փնտրել ու նոր բարձունքներ նվաճել:
«Ուզում եմ, իսկապես բոլորս լծվենք աշխատանքի եւ ապացուցենք նաեւ մեր խոսքը մեր աշխատանքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ պարոն Խաչատրյանին այս երկար տարիների որակյալ աշխատանքի համար: Բազմիցս նշվել է թե՛ կառավարության, թե՛ տարբեր գերատեսչությունների կողմից, որ Սյունիքի մարզի ընդհանուր ցուցանիշները, եւ ընդհանրապես միջավայրը, եղել է միշտ առողջ ռեժիմի մեջ: Ես հավաստիացնում եմ, որ իսկապես Սյունեցու հպարտությամբ կկարողանանք նորանոր խնդիրներ առաջադրել, նորանոր հնարավորություններ փնտրել եւ նոր բարձունքներ նվաճել», – նշեց Վահե Հակոբյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Շնորհակալություն հայտնիր սյունեցու ընդերքը անվերջ փորփրող ու «արդար կերպով» հարստացած պապայիդ:
ԴԺՎԱՐ է հավատալ խոսքերիդ/խոստումներիդ,երբ կողքիդ հակահերոս-հակասյունեցի է նստած:
(Հանքային) կլանի «Սյունիքի զարգացման» նշանաբանը հիմա՞ որը պիտի լինի. « ամեն սարի տակ մի նոր հանք ու հանքային բաժնետոմսերի ավելի ճոխ շաբաշ կլանի «համեստ» քեֆերի ժամանա՞կ»: