Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են հանգստանալու Նարինե Դովլաթյանն ու Սարգիս Ավետիսյանը

Հուլիս 11,2013 17:15

 

Նարինե Դովլաթյանը զբաղված է նոր տեսահոլովակի և կայանալիք մենահամերգի հետ տարվող աշխատանքներով: Մեզ հետ զրոյցում նա ասաց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս ամառ դժվար թե կարողանա հանգստանալ . «Ցավոք չգիտեմ՝ կկարողանա՞մ հանգստանալ, թե՝ ոչ: Տեսահոլովակիս նկարահանման աշխատանքներն արդեն ավարտեցի, շուտով կլինի պրեմիերան, հիմա զբաղված եմ նոր երգի ձայնագրմամբ և այլն»:
Այս տարվա ընթացքում երգչուհին դեռևս չի հասցրել մեկնել հանգստի. «Մի անգամ տեսահոլովակս նկարահանելու ժամանակ մեկ օրով գնացինք գյուղ, գիշերը չենք մնացել, բայց նկարահանումներն այնքան հաճելի էին, որ կարող եմ ասել՝ դա հանգիստ էր՝ հաճելի հանգիստ, որ համատեղված էր աշխատանքի հետ»:
Երգչուհին ասում է՝ և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգստի սիրահար է. ընտրությունը կախված է տրամադրությունից. «Կարող է ազատ լինեմ և ցանկանամ գնալ մարզեր, արշավների և այլն: Մեկ-մեկ էլ կարող է ուզենամ տանը մնալ և հանգստանալ: Քանի որ հարազատներիս հետ եմ ապրում, իրենց շատ եմ տեսնում, երբ ազատ եմ լինում, հաճախ ցանկանում եմ ընկերներիս հետ հանգստանալ»:
Նարինե Դոլաթյանը նշում է ՝ իր պայուսակում միշտ թուղթ և մատիտ է լինում որևէ տեղ գնալիս. «Անկախ հեռախոսից և ամեն բանից ես վերցնում եմ դրանք, քանի որ մեկ-մեկ հետաքրքիր մտքերս հանձնում եմ թղթին: Ամառային հանգստի մեկնողներին նա մաղթում է. «Թող որ լիարժեք լիցքաթափվեն ու տրվեն հանգստին, չմտածեն խնդիրների մասին, որովհետև հաճախ հանգիստը վերածվում է անհանգիստ խառնաշփոթի, երբ գնում են հանգստանալու, սակայն լարված են գործերով, հեռախոսով, ինտերնետով, լավ կլինի անջատեն այդ ամենը և նորմալ հանգստանան»:
Երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանն էլ պատրաստվում է ամառային արձակուրդներն անցկացնել Բաթումիում. «Մեկնելու եմ 15 օրով՝ ընկերներիս հետ»:
Մեր հարցին, թե որոնք կլինեն անհրաժեշտ իրերի ցանկում, երգիչը դժվարացավ պատասխանել: Իսկ այն հարցին, թե ինչպես էր նախորդ ամառն անցկացրել, երգիչը պատասխանում է՝ կրկին նույն կերպ: Նա նաև հավելում է. «Այս ամառ դեռևս չեմ հանգստացել: Միշտ աշխատանքի վայրում եմ եղել: Բայց գոնե տարվա մեջ 15 օր մարդ պիտի հանգիս ունենա»: Ամառային արձակուրդ մեկնողներին Սարգիս Ավետիսյանը մաղթում է անփորձանք հանգստ:

Պատրաստեց՝ Նազենի Բաղդասարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031