Հայաստանցի 66 կգ քաշային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը կարող է այսօր Հայաստանի հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերել:
Քառորդ եզրափակչում ղրղըզստանցի Ուլուկման Մամատովին հաղթելուց հետո, հայ մարզիկը կիսաեզրափակչում հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Սեմյոն Ռադուլովին, որի նկատմամբ միավորների 3:1 տարբերությամբ առավելության հասնելով` մտավ եզրափակիչ: Այստեղ ունիվերսիադայի ոսկե մեդալի համար Դեյվիդ Սաֆարյանի մրցակիցը երեկոյան լինելու է ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ