Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Չի բացառվում, որ ՀՅԴ-ի փակ խոհանոցից ինֆորմացիա է դուրս եկել»

Հուլիս 11,2013 16:52

Վերջին օրերին մամուլում պարբերաբար քննարկվում են ՀՅԴ-ում տեղի ունեցող պառակտումներն ու խմորումները: Երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին բացատրել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին եւ հենց ինքն էլ մամուլում «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում Դաշնակցության մասին:

«Դաշնակցությունն իր բնույթով լինելով փակ կառույց, ժամանակին գործելով որպես ընդհատակյա հեղափոխական, պահպանել է իր ավանդական մոտեցումները ներկուսակցական հարցերում: Շատ դժվար է ինֆորմացիա ունենալ Դաշնակցության ներքին խմորումների վերաբերյալ՝ չլինելով այդ կուսակցության անդամ, նույնիսկ այդ կուսակցության ղեկավար, պատասխանատու անդամ»,- այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՅԴ-ի շուրջ ծավալված վերջին քննարկումները:

Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ն կազմակերպական սկզբունքներ ունի, որոնք տարիներ ի վեր պահպանել է եւ չի կարող ինֆորմացիայի արտահոսք թույլ տալ եւ որքան էլ հետաքրքրությունը մեծ է նրանց ներկուսակցական խմորումների մասին, իրականությունը գիտեն միայն ՀՅԴ-ի ղեկավարները: Այնուամենայնիվ, այս անգամ Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՅԴ-ի ներսում իսկապես ներքին խմորումներ կան եւ այդ խմորումների արդյունքում էլ ինֆորմացիան դուրս է եկել կառույցից:

«Դաշնակցությունը համաշխարհային կառույց է, գործում են տարբեր երկրներում, եւ փաստ է, որ ՀՅԴ-ի ամենաուժեղ արտասահմանյան կառույցները ԱՄՆ-ում եւ Իրանում են: Նրանց ներկայացուցիչների միջեւ, այդ երկու թեւերի միջեւ հնարավոր է լինեն խմորումներ: Այստեղ էլ հայտնի է, որ վարչապետը ներկայացնում է ՀՀԿ-ի արեւմտամետ երիտասարդական թեւի տրամադրությունները: Քանի որ նա մեզ համար ընկալվում է որպես արեւմտամետ գործիչ, հնարավոր է, որ Դաշնակցության ներսում կան այդ առումով որոշակի տարբեր մոտեցումներ: Միշտ էլ իրանական կառույցի եւ ամերիկական ծագում ունեցող դաշնակցականների միջեւ պայքար է եղել: Դա հայտնի է: Չի բացառվում, որ այդ փակ խոհանոցից ինֆորմացիան այնուամենայնիվ դուրս է եկել»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031