Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Ղամբարյանը՝ սերիալների փակվելու մասին. «Դերասանների մեծ մասը մնաց գործազուրկ»

Հուլիս 11,2013 16:30

«Հրապարակը» հաղորդել էր, որ հեռուստաընկերություններին հրահանգված է ավարտին հասցնել հեռարձակվող սերիալները եւ նորերի նկարահանում չսկսել. յուրաքանչյուր ՀԸ-ում պետք է հեռարձակվի մեկական սերիալ:

Aravot.am-ը թատրոնի սիրված դերասանուհի եւ սերիալներում «հնաբնակ» Լուիզա Ղամբարյանից կարծիք հարցրեց սերիալների «փակվելու» վերաբերյալ: Նա ցավով փաստեց, որ այդպիսով դերասանները զրկվում են ապրուստի միջոցից. «Այլ հարց է, պրոֆեսիոնա՞լ են, շնորհալի՞, թե՞ ապաշնորհ»: Դերասանուհին նաեւ հավելեց. «Անժխտելի է, որ դերասանների մեծ մասը մնաց գործազուրկ, ինչի համար ափսոսում եմ: Կոնկրետ ես նկարահանվում եմ «Արմենիա» TV-ի միակ սերիալում՝ «Հարազատ թշնամի», որը մնացել է եթերում՝ սելեկցիայի արդյունքում, իսկ մյուսները փակվել են: Փաստորեն, այսօր Հայաստանի դերասանների մեծ մասը իրենց օրվա հացի փողը վաստակում էր սերիալով, կարողանում ապրելակերպի հարց լուծել միայն սերիալով: Այդ ամենը ծանր է նստում դերասանների վրա, որոնք ուրիշ աշխատանքի շանս չունեն:

Հուսանք, որ սեպտեմբերից կամ հոկտեմբերից նորից կվերաբացվեն սերիալները, մարդիկ գործ կունենան եւ, իհարկե, սերիալների որակը կբարձրանա: Այնտեղ ներգրավված կլինեն միայն պրոֆեսիոնալները կամ գոնե շնորհալիները, եւ ոչ թե անկապ մարդկանց փողոցից կբերեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artak says:

    Մինչև սերիալները ինչով, որ զբաղվում էին, թող նույնն էլ շարունակեն

  2. Էլյա says:

    Լուիզա ջան. սիրելիս ամեն անգամ ամեն անգամ սերիալը դիտելիս համոզվում եմ քո տաղանդի անսահման լինելը, դերակատարումդ աննկարագրելի է ,ապրես, ես հպարտանում եմ քեզնով

  3. Vigen says:

    Հանդիսատեսին աղբ մատուցելով ապրուստի միջոց չեն հայթհայթում

  4. kara says:

    եթե սերիալները աղբ են, իսկ դրանք գուցեև այդպիսին են, ուրեմն այսօրվա մեր իրականությունը աղբից ել ահավոր է, քանի որ սերիալներում իրական կյանքից ընդամենը պատառիկներ են: Վերջապես ինչ է եղել որ, ճիշտը տեսանելի են սարքում ևս մեկ անգամ: Ունենանք լավ կյանք, լավ միջավայր, գեղեցիկ ու վեհ ապրելակերպ, երևի ոչ մեկը չէր էլ գնահատի դրանց մասին սերիալի որակը, էլ չեմ ասում, որ կայցելեինք կինո, թատրոն, համերգ, և հետևաբար ժամանակ էլ չեր մնա սերիալ դիտելու և դրանց պահանջարկն անպայման կհասներ նվազագույնի: Այսպիսի բաներ…Հարգելի Լուզայի մտահոգությունը մի խումբ մարդկանց գործազուրկ լինելու մասին կիսում եմ:

    • Արտակ says:

      Համաձայն չեմ Ձեզ հետ քանի որ սերիալներում չի ներկայացվում իրականությունը , սերիալները ավելի ճիշտ կլինի համեմատել ամերիկյան մարտաֆիլմերի կամ նմանատիպ Էժանագին ֆիլմերի հետ որտեղ անընդհատ միմիանց կամ կրակում են կամ սպանում կամ ծեծում…..Մեր իրականությունը այդպիսին չէ….կան բազմաթիվ խնդիրներ բայց այն ինչ ցուցադրում են սերիալներում ուղղակի իրականությանը չի համապատասխանում…..նույն մարդուն երեք անգամ առևանգում են մեկ օրում…ծիծաղելի Է……….Շատ ուրախ եմ որ շուտով սերիալների քանակը մեր կպակասի մեր եթերից……..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031