Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում և, ըստ այդմ, շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:
Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների և կամզակերպությունների կողմից շնեքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման դեպքերը: Համատիրություններն անում են հնարավորը նման երևույթների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և փակցված ցուցատախտակները վնասելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն