Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական հայցի լսումը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով մեծ թվով բնակիչների կողմից ներկայացված բողոքները պուրակում կառուցապատում անելու դեմ, հանձնարարական է տվել հարցը լուծել հօգուտ բնակիչների:
Ըստ Վահագ Մարտիրոսյանի, առաջիկա դատական նիստին կներկայացվի այդ պուրակին առնչվող նոր որոշում: Լուծումն, ըստ նրա, հավանաբար կլինի հողամասի փոխանակում` նույն համարժեք տարածքով` քաղաքի մեկ այլ հատվածում:
Քաղաքապետարանի իրավաբանի մեկնաբանությունները` տեսանյութում.
Կարդացեք նաև
Դատարան էին ներկայացել նաեւ նշյալ հասցեի բնակիչները, որոնք ուրախությամբ արձանագրեցին, որ կարողացել են այգին ազատագրել հերթական կառուցապատումից:
Պուրակում շինարարություն էր սկսել «Մեծ մահակ» ՍՊԸ-ն: Ըստ բնակիչների, պուրակն արդեն ցանկապատվել էր եւ այնտեղ ծառահատումներ էին սկսվել եւ այդ ամենն արվել էր առանց հասարակական լսումների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ