Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր մրցագորգ մտած մեր երեք ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային Դեյվիդ Սաֆարյանը որակավորման փուլում պարտության մատնեց լեհ Արկադիուշ Ժեչային, այնուհետեւ, առավելության հասավ ուզբեկ Իխտիյեր Նավրուզովի նկատմամբ եւ կիսաեզրափակչի համար քիչ հետո հանդիպելու է Ղրղզստանի ներկայացուցիչ Ուլուկման Մամատովի հետ:
84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը մեկնարկային գոտեմարտը ճապոնացի Նաոյա Ակագումայից շահելով` երկրորդում տանուլ է տվել Մոհամմադհոսեյն Մոհամմադիանին (Իրան):
Հայաստանի երրորդ ըմբիշը` 55 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, հենց առաջին գոտեմարտում պարտվել է վրացի Օթարի Գոգավային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ