Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության միջև մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանն էր մասնակցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Քանի որ վերջին շրջանում թե՛ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալը, Aravot.am-ը պարոն դեսպանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին: Ջ. Հեֆերնը հարցը մինչև վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից` հեռանալով թեթևակի ժպտալով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինձ թվում է, որ լավ ենք պրծել, եթե թեթեվակի ժպտացել է այլ ոչ թե հռհռացել:
Դեսպանը գուցե թեթևակի է ժպտացել, բայց հաստատ բազմանշանակ եղած կլինի այդ ժպիտը:)