Հուլիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում անհատ անձը որսորդական հրացանից կրակ է բացել Դիլիջանի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող ավտոգազալցավորման կայանի վրա: Վնասվել են կայանի մոտ գտնվող սրճի սպասարկման ավտոմատ սարքը, լցավորման կայանի պատերը, շենքի ապակիները ջարդվել են:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»:
Միջոցներ են ձեռնարկվում գազալցակայանի վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ