Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ԱՄՆ դեսպանն ու Հրայր Թովմասյանը բարեփոխելու ՀՀ դատաիրավական համակարգը

Հուլիս 11,2013 14:59

Hrayr-John

«Այն, որ վերջին մեկ տարում ընդամենը ութ գործ է լսվել արբիտրաժոււմ, բայց ընդհանուր գործերը հասնում են մի քանի հազարի, սա խոսում է այն մասին, որ մենք ունենք խնդիրներ»,-այսօր ՀՀ արդարադատության նախարարության նիստերի դահլիճում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության միջև մտադրությունների հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Մտադրությունների հուշագիրն ուղղված է Հայաստանում գործարար միջավայրի խթանման բարեփոխումներին և վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգի բարելավմանը:

Հ. Թովմասյանը նշեց, որ ԱՄՆ-ն հնարավորության դեպքում ողջամիտ ժամկետներում օգնել է իրենց իրականացնելու բարեփոխումներ: Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ում գոյություն ունեցող խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ հայտարարեց. «ԱՄՆ-ն փորձում է ճիշտ գործընկերներ գտնել, ուստի արդարադատության նախարարության հետ մի շարք համագործակցության եզրեր ենք գտել»:

Անդրադառնալով ՀՀ գործարար միջավայրում իրական բարեփոխումներին վերաբերող հարցին, Ջ. Հեֆերնն ասաց. «Հարցը ՀՀ տնտեսության խնդիրների մասին չէ, խնդիրն այն է, թե ՀՀ-ում ունե՞նք լավ գործընկերներ համագործակցության համար, թե՝ ոչ: Այդ պատճառով էլ այսօր այստեղ ենք և աշխատում ենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում»:

Դառնալով խնդիրներին՝ Հ. Թովմասյանն առանձնացրեց այն, որ դրանք խոչընդոտում են գործարար շրջանակներին, հանգեցնում են դատավորների գերծանրաբեռնվածությանը: Գործարար շրջանակների բարեփոխումների մասին խոսելով նախարարը նշեց, որ Հոլանդիայի և Բելգիայի շրջանակներում ենք գտնվում, ինչպես նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից կսկսեն գործել հանրային ծառայությունների գրասենյակները:

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը ԱՄՆ դեսպանին պարգևատրեց նախարարության Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031