Լրահոս
Օրվա լրահոսը

Քաթարի շեյխերը մտադիր են ֆանտաստիկ գումարներ ծախսել

Հուլիս 11,2013 14:45

2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բյուջեն բացարձակ ռեկորդ է սահմանելու:

Քաթարի շեյխերը մտադիր են ծախսել $ 200 միլիարդ, որն, օրինակ, 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության բյուջեին գերազանցում է տասն անգամ:

Անհավանական թվացող այս թիվը հրապարակել է աուդիտորական հայտնի Deloitte ընկերությունը, որի հաշվարկներով, $ 140 միլիարդը կգնա տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը` մետրոյի եւ նոր օդանավակայանների կառուցում: Զբոսաշրջությանը կհատկացվի $ 20 միլիարդ: Երկու միլիոնանոց Քաթարն աշխարհի առաջնության օրերին սպասում է 400 հազար ֆուտբոլասերների: Մինչեւ առաջնություն կառուցվելու է վեց նոր ստադիոն, երկուսն էլ հիմնանորոգվելու են: Նախատեսվում է նաեւ 2000 քառակուսի կիլոմետր մակերեսով նոր կղզի ստեղծել, ուր հյուրերին կտեղափոխեն հատուկ ջրային տաքսիները:

Նախապես պլանավորվել էր նաեւ ստադիոնները կահավորել անհատական օգտագործման օդորակիչներով եւ ստադիոնների վրա` արհեստական ամպով: Սակայն դրա կարիքը, հնարավոր է, չլինի, եթե աշխարհի առաջնության անցկացման ժամկետը տեղափոխվի ձմեռ, երբ Քաթարում անհամեմատ մեղմ եղանակ է լինում: Եթե դա լինի, շեյխերը բավականին գումարներ կկարողանան տնտեսել: Բայց այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031