galatv.am. Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սյունիքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:
ԳԱԼԱ-ն փորձեց նրա փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատեց տեղեկությունը եւ փոխանցեց, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտեց, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշեց նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
կարողա զենքը խաղալիքի էր?