Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Պետությունը պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն իրականացնի»

Հուլիս 11,2013 13:40

Այսօր «Զարկերակ» ակումբում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը անդրադարձավ սակագների բարձրացման ֆոնի վրա տնտեսության արդյունավետության պահպանման եւ բարձրացման ուղիներին:

Սաֆարյանի փոխանցմամբ` սակագների բարձրացումը կայացել է ու այն հասարակության մեջ լարվածությունը մեծացրել է: Ըստ նրա`այն, որ գազի գինը բարձրացավ, դրա մասին մենք մոտ մեկ տարի առաջ լսում էինք: Դրա հետեւանքով ապակու արտադրության մեջ կբարձրանա ցեմենտի, մոլիբդենի ինքնարժեքը. «Որպեսզի հնարավորինս մեղմվի գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, մենք առաջարկում ենք այլընտրանքային էլեկտրաէներգիայի գործածումը: Բացի դա` պետք է օգտագործվի քամու, արեւի էլեկտրաէներգիան…»:

Սաֆարյանի խոսքով` պետք է գնալ նոր տնտեսական քաղաքականության ճանապարհով, իսկ ո՞րն է դա, նախ ֆինանսավարկային ճանապարհն է. «Այսօր խնդիր ունենք Զանգեզուրում արտադրվող պղնձի խտանյութի արտադրության մեջ: Մենք կարող ենք վերամշակել եւ ստանալ սեւ պղինձ, որի միջից հնարավոր կլինի զտել ոսկին, արծաթը, բացի դա, այնտեղ քիմիամետալուրգիական գործարան կառուցելով, «խվոստները» պետք է վերամշակենք եւ երեսուն տարում Զանգեզուրը կմաքրենք, աշխատատեղեր կունենանք, ոսկի, արծաթ եւ այլն»:

Սաֆարյանը գտնում է, որ պետությունը պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն իրականացնի, եւ այսօր օրվա օրակարգային հարց է դարձել բարեփոխումներ իրականացնելը, առանց որի, մեր պետությունը չի կարող առաջընթաց արձանագրել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031