Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանդիպեն գլխավոր դատախազի տեղակալին (Տեսանյութ)

Հուլիս 11,2013 13:27

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործը Երեւան տեղափոխելու պահանջով այսօր երեկոյան Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը կհանդիպի դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին:

Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց Մ. Գուլոյանի ինքնասպանության պատճառների ու հանգամանքների արդար բացահայտման պահանջով բողոքի ակցիան տեղի չունեցավ, եկել էր միայն Գուլոյանների ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, նախորդ անգամ պարոն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ իրենք պահանջել էին վերաբացել Գուլոյանի ինքնասպանության գործը, գլխավոր դատախազն ընդառաջել էր. «Գործը տրվել է նոր քննիչի, արդեն 4-րդ քննիչն է փոխվում: Նախաքննությունը պաշտոնապես վերսկսվել է, թեեւ մեզ գրությամբ այդ մասին չեն հայտնել: Պատրաստվում ենք պահանջել գործի քննությունը տեղափոխվի Երեւան, որովհետեւ թե եղած խնդիրները, թե արդեն շարունակվող խախտումները լուրջ նշան են, որ Կոտայքի մարզից օբյեկտիվ քննությունն ակնկալելն անիմաստ է»:

Թե ինչու են ուզում գործի քննությունը Երեւան տեղափոխել , Լ. Մինասյանն ասաց. «Քանի որ նույն մարմինն է իրականացնելու քննությունը, իսկ նույն մարմնի կողմից արդեն 4-րդ քննիչն է ներգրավվել, եւ Կոտայքի քննչական բաժնից մասնագիտական ոչ մի կարողություն չենք ակնկալում: Միակ լուծումը, գործով օբյեկտիվ բացահայտումը միայն Երեւան տեղափոխելով ենք տեսնում: Երեւանում սպասում ենք քաղաքական չեզոքություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031