vtb.am. ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել:
2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ:
Սկսած 2011 թվականի նոյեմբերից` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:
Տիգրան Ստեփանյանի կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում: