Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հովիկ Աբրահամյանը ավանդական ընտանիքի կողմնակից մարդ է» (Տեսանյութ)

Հուլիս 11,2013 12:50

«Բոլոր համակարգերը պետք է միանման ղեկավարել»,-Այսօր «Ազդակ» ակումբում նման տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով` Եվրամիությունն ասում է, որ մենք պետք է ընդունենք նրանց մշակած բոլոր ստանդարտները, հակառակ դեպքում այնտեղ տեղ չունենք. «Նրանց պատգամավորների հետ շփման ընթացքում ասացին, որ մենք պարտավոր ենք կատարել բոլոր պարտավորությունները, իսկ եթե դրանք մեր ազգի դե՞մ են… Մեկը այլընտրանքային ծառայության հետ կապված հարցն է, այն դեպքում, երբ մենք բանակը համալրելու խնդիր ունենք, մյուսը` սեռական փոքրամասնությունների իրավունքների այնպիսի ապահովումն է, որ նրանք արտոնյալ վիճակում լինեն, բայց ինչո՞վ է դրա անհրաժեշտությունը: Ես միստիկայից հեռու մարդ եմ, բայց երբ տեսնում եմ, որ դա քաղաքականությանը դեմ է, ապա…»:

Սարգսյանն ասաց, որ իրեն շատ է հետաքրքրում հետեւյալը. «Ես ուզում եմ իմանամ, այսինքն` համոզված եմ, Հովիկ Աբրահամյանը ավանդական ընտանիքի կողմնակից մարդ է, բա ոնց չի հասկանում, թե ինչ են նշանակում այդ օրենքները»:

Նա նաեւ հավելեց, որ ընդդիմությունը միատար չէ, եւ իրենք անպայման պետք է աշխատեն, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հետ համամիտ են` միավորվեն եւ այս ամենը հրամցնեն հասարակությանը, որովհետեւ այս ամենը վտանգ է հասարակության համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031