Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է». Ռեժիսոր

Հուլիս 11,2013 12:44

«Երաժշտությունը բարձրագույն արվեստ է, որից հետո գալիս է ֆիլմը, այն միանգամից հասնում է հոգուն: Ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է, իսկ դիտելն ու զրուցելը՝ կնոջ: Կանացի էներգետիկան ճիշտ հենց ինքն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Երեւանյան պրեմիերաներ անվանակարգում ներկայացրած իր «Աղջիկը եւ մահը» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Յոս Ստելինգը:

Ռեժիսորի խոսքով սիրո պատմությունները պարզ են, մարդիկ ձգտում են իրար: Նրանց միջեւ պրոբլեմ պետք է ստեղծել, ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այդ դաշտը անցյալ եւ ապագա է, ցերեկ եւ գիշեր, սեւ եւ սպիտակ, երբ սիրահարվում ես, գլուխդ կորցնում ես, այն հիվանդությունն է:

Ֆիլմը պատմում է ռուս երիտասարդ Նիկոլայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունը, որն ընդհատվում է նյութապաշտության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով: Նիկոլայը Փարիզ մեկնելու ճանապարհին որոշում է գիշերն օթեւանել փոքրիկ հյուրանոցում, որտեղ աշխատում է Էլիզը: Հենց այստեղ էլ նա պատահաբար հանդիպում է գրավիչ աղջկան եւ միանգամից սիրահարվում: Բայց կա նաեւ հովանավորության խնդիր: Կես դար անց Նիկոլայը, վերադառնալով հին հյուրանոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է իր սիրուն, վերապրում է այդ ռոմանտիկ ողբերգությունը:

Ռեժիսորի համոզմամբ՝ ուղեղդ պետք է գործածես սիրտդ լցնելու համար, եթե ինքդ քեզ շատ լուրջ ընդունես, ոչինչ չի ստացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031