Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երգչուհի Մարիետա Բադալյանը «Տավուշ» հայրենակցական միությունից իր հեռանալու մասին. «Պարզապես հեռանում եմ ու վերջ»

Հուլիս 11,2013 11:59

Հայտնի երգչուհի Մարիետա Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանում գոյություն ունեցող այսքան կոմիտե, կուսակցություն կոչվածների մեջ մի հայրենակցական միություն կա, որ կոչվում է «Տավուշ»: Ասեմ, որ եւ անվանումը, եւ ինքն ինձ շատ հոգեհարազատ են նրանով, որ հորս ծննդավայրն է:

Մի օր, 2001թվին ինձ շատ սիրալիր ձեւով մանդատ էր ուղարկվել այդ հայրենակցական կոմիտեի համագումարին ներկա լինելու համար: Սիրով գնացի: Խոստովանեմ, որ բոլոր ելույթները լսելուց հետո ես բարձրացա ամբիոն եւ սկսեցի քննադատել եւ բարձրացնել եւ դեպի Տավուշ տանող ճանապարհների, նաեւ այնտեղ գոյություն չունեցող(այսինքն՝ մի կիսատ-պռատ շինություն կար,որ հավասար էր չլինելու, քանզի չէր գործում) եկեղեցու ցավոտ հարցերը: Իհարկե, ելույթս բուռն ծափերի արժանացավ, որովհետեւ, իմ կարծիքով, ամենապրակտիկ հարցադրումները ես դրեցի: Ճիշտն ասած՝ ես էլ զարմացա իմ ելույթից, պարզապես Տավուշ գնալ-գալուց քաջ ծանոթ էի այնտեղ գոյություն ունեցող խնդիրներին, եւ մի լրացուցիչ ուժ ինձ թելադրում էր այդ ամենի մասին այդքան ընդգծված բարկությամբ եւ պաթոսով խոսել, անգամ մի քանի քնած պատգամավորներ արթնացան: Իմ այդ ակտիվ ելույթից հետո համագումարն ինձ ընտրեց հայրենակցական միության փոխնախագահ: Դե ես դեմ չէի, քանզի կարող էի կազմակերպչական օգնություն ցույց տալ կոմիտեին, այն էլ՝ հաճույքով: Դու մի ասա, իմ ելույթն իզուր չանցավ: Ուրեմն ելույթները վերեւներում քննարկվում են: Չզարմանաք, երկու օրից Քոչարյանը մեկնեց Տավուշ, եւ մի քանի օրից իմացանք, որ կառուցվելու է ճանապարհ Իջեւանի կողմից եւ կառուցվեց: Անտարբեր չմնաց նաեւ կաթողիկոսը, քանզի սկսվեցին Վարագավանքի վերականգնողական աշխատանքները… ու վերջ….

Հիմա ես հայտարարում եմ այդ կոմիտեից ինքնակամ դուրս գալու իմ որոշման մասին: Պատճառներ ունեմ: Չկարծեք, թե նեղացած եմ, ես վաղուց ինձ զրկել եմ այդ տհաճ զգացումից, որ ոչ մեկից եւ ոչնչից չեմ նեղանում: Պարզապես հեռանում եմ ու վերջ….»:

Մարիետա Բադալյանին հարցրինք, թե ո՞վ է գլխավորում «Տավուշ» հայրենակցական միությունը: Նա ասաց՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մ. Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031