Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն պիտի հայտարարի, որ պետք է ոչ թե Ստամբուլը դարձնել արյան ծով, այլ օֆշորը

Հուլիս 11,2013 11:42

Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը։

«ՉԻ»- Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն համընդհանուր զորահավաք կանցկացնի եւ կդիմի վճռական քայլերի։ Բայց առանց մարտավարական փոփոխությունների ոչինչ չի ստացվի։ Օրինակ՝ պիտի հայտարարվի, որ պետք է ոչ թե Ստամբուլը դարձնել արյան ծով, այլ օֆշորը։ Կարելի է նույնիսկ կուսակցության քայլերգը փոխել. «Հասնենք Կիպրոս, մտնենք բանկ, Տիկոն դառնա թոդ սնանկ»։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հնարավոր պատասխան գործողություններին, ապա մեր մեջ ասած՝ Դաշնակցությունը մտահոգվելու պատճառ չունի։ Տիգրան Սարգսյանը «հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու» փորձ ձեռնարկել է միայն մի անգամ՝ նպատակ ունենալով վերացնել Ջերմուկի մոծակները։ Դատելով արդյունքներից՝ Տիգրան

Սարգսյանի ջանքերի շնորհիվ ՀՅԴ համակիրների թիվը միայն կավելանա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031